կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հանրայինի եթերում վճարովի գովազդը մահակ է լինելու մասնավոր հեռուստաընկերությունների համար․ Իվետա Տոնոյան

Հանրայինի եթերում վճարովի գովազդը մահակ է լինելու մասնավոր հեռուստաընկերությունների համար․ Իվետա Տոնոյան

Հանրային հեռուստաընկերության եթերում վճարովի գովազդը մահակ է լինելու մասնավոր հեռուստաընկերությունների համար: Այս մասին այսօր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտաարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Նրա խոսքով՝ շուկայում առանց այդ էլ անհավասարաչափ բաշխված գումարներն ուղղորդվելու են դեպի Հանրային։

«Հանրային հեռուստաընկերությունը լինելու է գերիշխող դիրքում: Բոլորն են հասկանում դրա լսարանը, ծածկույթի մեծությունը և մյուս առանձահատկությունները: Ես առավել քան վստահ եմ, որ այս պահին պետբյուջեից Հանրայինին հատկացվող միջոցները բավարար են որակյալ արտադրանք և բարձր աշխատավարձեր ապահովելու համար: Ամսական 1 միլիոն 200 հազար դոլարն այս ամենի համար բավարար է: Հանրայինի՝ վճարովի գովազդի վերաբերյալ իրավակարգավորումը կասկածի տակ է դնելու մասնավոր հեռուստաընկերությունների գոյության հարցը», - ասաց Իվետա Տոնոյանը:

  • Կիսվել: