կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հանդիպել են Ջրային կոմիտեի փոխնախագահն ու Էջմիածնի ՋՕ ընկերության լուծարված վարչական խորհրդի անդամները

Հանդիպել են Ջրային կոմիտեի փոխնախագահն ու Էջմիածնի ՋՕ ընկերության լուծարված վարչական խորհրդի անդամները

Էջմիածնի՝ բողոքի ակցիա իրականացնող ջրօգտագործողների ընկերության լուծարված վարչական խորհրդիան դամների և ջրօգտագործողների հետ հանդիպել  է Ջրային կոմիտեի փոխնախագահ Հովհաննես Գուլյանը։

Նա նշել է. «Մենք վարչական խորhրդի նախագահին ասել ենք ըստ օրենի հրավիրեք ներկայացուցիչների ժողով, ՊՎԾ արձանագրությունները, որ խախտումներ կան, ներկայացնենք ներկայացուցիչների ժողովին, ժամկետ չկա՝ խախտումը հնում է եղել, թե նոր։ Նաև վարչական խորհրդի անդամները ընտրվել են պարտքերով, որ դա վերացնենք։ Մենք ցանկանում էինք քննարկել, թե պարտքերը որտեղից է առաջացել։ Կանոնակարգող խորհուրդը իրավունք ունի վարչական խորհուրդը ցրել, եթե ներկայացուցիչների ժողով 30 օրվա ընթացքում չի հրավիրվում»։

Գուլյանը հերքեց, որ տնօրենի իրենց թեկնածուն ունեն, որն իրենց քաղաքական թիմի անդամ է: «Կանոնակարգողխորհուրդըներկայացուցիչներինհրավիրելուէներկայացուցիչներիժողովին և նրանք հնարավորություն են ունենալու ձևավորել վարչական խորհուրդ՝ ընտրելով նախորդ վարչական խորհրդի անդամներին»,-նշեց նա:

Նշենք, որ Գուլյանն ու ազատված տնօրեն Սամվել Համբարձումյանը առանձին քննարկում ունեցան, իսկ բողոքի ակցիայի մասնակիցներն ակցիան ավարտեցին՝ պնդելով, որ թույլ չեն տա հեռացնել իրեն ընտրած տնօրենին:

 

  • Կիսվել: