երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հաջորդ տարվա բյուջեով արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրվում է 12 մլրդ-ից ավելի դրամ

Հաջորդ տարվա բյուջեով արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրվում է 12 մլրդ-ից ավելի դրամ

2020 թվականի բյուջեի նախագծով Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը կառավարությունը մտադիր է հատկացնել 12 մլրդ 766 մլն դրամ։ Այսօր Ազգային ժողովում բյուջե 2020-ի նախագիծը ներկայացնելիս Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտարարեց, որ իր ղեկավարած կառույցը հիմնականում պայքարում է արդեն պատահած բնական աղետների և դրանց հետևանքների դեմ։

Ընդ որում, ըստ նախարարի, դրանց հիմնական մասը, համապատասխան կանխարգելիչ միջոցառումների իրականացման դեպքում, կարող է ավելի քիչ ազդեցություն ունենալ և ավելի քիչ վնաս պատճառել։ Նախարարը կարևորեց հասարակության և պետության բոլոր կառույցների համագործակցությունը համատեղ պայքարի և աղետների սպառնալիքներին դիմակայելու հարցում։ Ֆելիքս Ցոլակյանի խոսքով, կարևոր է նաև, որ քաղաքացիների իրազեկ լինեն ու դրա համար պետք է բնակչության շրջանում մասսայականորեն կրթական միջոցառումներ անցկացվեն՝ քաղաքացիների իմացության մակարդակը բարձրացնելու համար: «Դա թույլ կտա բարձրացնել կանխիչ միջոցների իրականացման արդյունավետությունը՝ տարերային աղետների հետեւանքները մեղմելիս», -հավելեց նախարարը:

  • Կիսվել: