երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզպետը շնորհակալագրեր է հանձնել աշխատակազմի աշխատակիցներին

Գեղարքունիքի մարզպետը շնորհակալագրեր է հանձնել աշխատակազմի աշխատակիցներին

 Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը 2023 թվականի տարեվերջյան աշխատանքային օրվա ընթացքում   ընդունել է  մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների մի շարք ներկայացուցիչների, ովքեր իրենց ջանադիր ու արդյունավետ աշխատանքով  աչքի են ընկել ողջ տարվա ընթացքում։

Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, Կարեն Սարգսյանը  շնորհակալություն է  հայտնել հրավիրված անձանց, ապա նրանց խրախուսել Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով։

Մարզպետի աշխատակազմում ունեցած երկարամյա եւ անբասիր աշխատանքի համար ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսվել են  ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի օգնական Վերգինե Ղուկասյանը, զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Տիգրան Հակոբյանը, քաղաքաշինության, հողաշինության եւ ենթակառուցվածքների կառավարման վարչության հողաշինության բաժնի պետ Մարատ Ղուրշուդյանը, կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության գլխավոր մասնագետ Գեղամ Չարվադարյանը, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչության գլխավոր մասնագետ Անդրանիկ Ջրաղացպանյանը, անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փաստաթղթաշրջանառության բաժնի մասնագետ Անահիտ Բաղդասարյանը, առողջապահության եւ սոցիալական ոլորտի հարցերի վարչության ավագ մասնագետ Արմեն Առաքելյանը, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի վարչության գլխավոր մասնագետ Վարդուհի Վարպետյանը, ֆինանսական վարչության գլխավոր մասնագետ Արսեն Մելքոնյանը եւ անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մասնագետ Խոսրով Խլղաթյանը։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներին փոխանցել է նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի շնորհակալագրերը՝ Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցմանն ակտիվ մասնակցություն ունենալու համար։

Նախարարի շնորհակալագրով խրախուսվել են  Գեղարքունիքի մարզպետի օգնական Ջանիկ Բազեյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փաստաթղթաշրջանառության բաժնի պետ Սիմոն Մանուկյանը, քաղաքաշինության, հողաշինության եւ ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Սասուն Սահակյանը, նույն վարչության գլխավոր մասնագետ Գեւորգ Խաչատրյանը, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում ունեցած երկարամյան աշխատանքի եւ վաստակած հանգստի ճանապարհվելու առթիվ մարզպետ Կարեն Սարգսյանը ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսել է նաեւ գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչության գլխավոր մասնագետ Ռաֆիկ Բադեյանին։

  • Կիսվել: