կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Գեղամ Վարդանյանը ԵՏՄ-ում կփոխարինի Կարինե Մինասյանին

Գեղամ Վարդանյանը ԵՏՄ-ում կփոխարինի Կարինե Մինասյանին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նոր անդամ է նշանակվել Գեղամ Լևոնի Վարդանյանը։ Այս որոշումը ԵԱՏՄ երկրների ղեկավարներն ընդունել են 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ:

Այդ պաշտոնում նա կփոխարինի Կարինե Մինասյանին:

Գեղամ Վարդանյանը աշխատանքի կանցնի 2020 թվականի փետրվարի 1-ից։  Նա կզբաղվի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով: Նոր նախարարը աշխատանքային փորձ ունի պետական իշխանության մարմիններում: Վերջին շրջանում նա աշխատել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնում, իսկ մինչ այդ զբաղեցրել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնը:

Նա նաև մեծ փորձ ունի խոշոր միջազգային ընկերություններում: Ավելի քան 10 տարի զբաղեցրել է ղեկավար պաշտոններ National Instruments ավտոմատացված թեստավորման եւ մոդելավորման համակարգերի ծրագրային եւ ապարատային մշակման համաշխարհային առաջատար ընկերություններից մեկում: Գեղամ Վարդանյանը նաեւ ղեկավարել է նաեւ հայկական YEA Engineering առաջատար ընկերության բիզնեսի զարգացման ուղղությունը, ընկերությունը պրոդուկտներ եւ ծառայություններ է մատուցում ինժեներական համալիր լուծումների հարցով տարբեր ոլորտներում:

Գեղամ Վարդանյանն ավարտել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: 

 

 

  • Կիսվել: