կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանին է վերադարձվել Կասկադ համալիրի վերին հատվածը

Երևանին է վերադարձվել Կասկադ համալիրի վերին հատվածը

Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանին է վերադարձվել Կասկադ համալիրի վերին հատվածը` շուրջ 11.5 հա տարածքով: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նրա խոսքով, այդ հատվածում շինարարությունը դեռ խորհրդային տարիներից անավարտ էր մնացել. «Քաղաքապետարանն առաջիկայում այս հատվածում ևս լայնածավալ ծրագիր կիրականացնի, որի արդյունքում Կասկադ համալիրը երեւանցիներին եւ հյուրերին կներկայանա ամբողջական ու ավարտուն տեսքով»,- տեղեկացրեց նա:

Ավինյանը հայտնեց, որ նախորդ շաբաթ հանդիպել է ֆրանսիացի ճարտարապետ Վիլմոտի հետ, խնդրել Կասկադ համալիր այցելել, նրանք համաձայնել են այդ հատվածում տալ անվճար էսքիզային որոշակի լուծումներ, որոնք պետք է քննարկվեն:

  • Կիսվել: