շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանի հասարակական տրանսպորտի ոլորտում տարեկան ծախսերը կկազմեն $4,5 մլն․ Արմեն Գալջյան

Երևանի հասարակական տրանսպորտի ոլորտում տարեկան ծախսերը կկազմեն $4,5 մլն․ Արմեն Գալջյան

Հասարակական տրանսպորտի ոլորտում կատարվող ծախսերը նոր ավտոբուսների գնման ֆոնին տարեկան կկազմեն 18 մլրդ դրամ։ Այս մասին մարտի 7-ի հանրային քննարկումների ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

Նա ասաց, որ մինչ այժմ այդ ծախսերը կազմում են տարեկան 10 մլրդ դրամ։

Գալջյանը կարևորել է և՛ այս խնդրի հավասարակշռումը, և՛ առաջիկա 10 տարիների տրանսպորտային ցանցի բարեփոխման խնդիրը։

Նա դժգոհեց հասարակական տրանսպորտի ոլորտում առկա մեծ «ստվերից», որը թույլ չի տալիս հաշվարկել ուղեւորահոսքը և այլ կարևոր գնային ցուցանիշներ։

  • Կիսվել: