կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երևանի բժշկական հաստատություններում կառուցվել է երկրորդ ուղղաթիռային թռիչքահարթակը․ Արսեն Թորոսյան

Երևանի բժշկական հաստատություններում կառուցվել է երկրորդ ուղղաթիռային թռիչքահարթակը․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարարն այցելել է  Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ ավարտին են մոտենում բակի բարեկարգման աշխատանքները։ Այս մասին տեղեկանում ենք նախարարի ֆեյսբուքյան գրառումից։ 

«Հաջորդ փուլով կսկսվեն շենքային պայմանների լավացումները և նոր սարքավորումների ձեռքբերումը, չնայած արդեն իսկ կենտրոնի վերակենդանացման բաժանմունքը հագեցվել է որոշակի նոր սարքավորումներով, որոնք թույլ են տալիս ավելի մեծ թվով պացիենտների սպասարկել։»,- ասված է գրառման մեջ։

Նախարարը նաև շեշտել է, որ կառուցվել է Երևանի բժշկական հաստատություններում երկրորդ ուղղաթիռային թռիչքահարթակը, որպեսզի Աջափնյակի տարածաշրջանի բժշկական կենտրոնները նույնպես կարողանան արագ ընդունել նման պացիենտներին։

 

  • Կիսվել: