շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 27-ին, կազմել է 404.41  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.01 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 438.87 դրամ (աճել է 0.24 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 512.83 դրամ (աճել է 0.23 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.39 դրամ (աճել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-403.50 դրամով, վաճառվում է 406.50-408 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 429-436 դրամով, վաճառվում է 442-448 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.09-4.37 դրամով, վաճառվում է 4.45-4.61 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 402-403 դրամով, վաճառվում՝ 406.50 դրամով:

Եվրոն գնվում է 435-436 դրամով, վաճառվում է 441-442 դրամով:

Ռուբլին գնվում է 4.20-4.32 դրամով, վաճառվում է 4.40-4.42 դրամով:

  • Կիսվել: