երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ապօրինի ծառահատումներ՝ Շնողում

Ապօրինի ծառահատումներ՝ Շնողում

Դեկտեմբերի 23–ին, ոստիկանության Թումանյանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Շնող համայնքի հանդամասերից մեկում ապօրինի ծառահատումներ են կատարվում։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությանլրատվականծառայությունից։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը ձեռնարկած օպերատիվ գործողությունների արդյունքում բաժին հրավիրեց մի քաղաքացու։

Նա հայտնեց, որ անտառապահի բանավոր թույլտվությամբ հանդամասի հարակից անտառից ինքն է բենզասղոցով ծառերը կտրել։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: