կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Անձը կարող է տարվա ընթացքում տեսնել, թե գործատուն ինչ եկամուտ է իրեն վճարել, նաեւ սոցիալական կրեդիտները. ՊԵԿ

Անձը կարող է տարվա ընթացքում տեսնել, թե գործատուն ինչ եկամուտ է իրեն վճարել, նաեւ սոցիալական կրեդիտները. ՊԵԿ

Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագիր ներկայացնող անձինք իրենց անձը պետք է նույնականացնեն «Ես եմ» հարթակի միջոցով. Այս պահին հարթակում նույնականացման համար գործուն է երկու տարբերակ: Այս մասին, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տեղեկատվական համակարգերի փոփոխությունների կառավարման և ազդեցությունների գնահատման բաժնի պետ Լուսիեն Այվազյանը:

«ID քարտի տարբերակը եւ բջջային հավելվածով նույնականացման տարբերակը: ID քարտի դեպքում ֆիզիկական անձը պետք է ունենա ID քարտ, որում առկա է չիպ, եւ նա պետք է պահպանած լինի ID քարտի pin և puk կոդերը: Որոշակի ժամանակից սկսած ID քարտերը տրվել են առանց չիպի: ID քարտով մուտք գործելու համար անձը պետք է ունենա նաեւ ID քարտը կարդացող սարք: Իսկ եթե MID պրոցեսին է ներկայացնում պետք է ունենա ID քարտ, դրանով մոտենա բջջային օպերատորին, եւ նրա կողմից տրամադրվում է sim քարտ, որը տեղադրվում է հեռախոսի մեջ: Այս դեպքում ընդամենը պետք է հավաքել pin կոդը, որը անձն ինքն է հավաքում եւ մուտք է գործում համակարգ:

Համակարգը լինելու է բավականին պարզ, եւ բջջային հավելվածի, եւ web տարբերակի տեսքով: Մարդիկ կարող են տարվա ընթացքում մուտք գործել ու տեսնել, թե տարվա ընթացքում ինչ եկամուտներ են ստացել: Օրինակ, եթե գործատուն վճարել է եկամուտ, անձը կարող է տարվա ընթացքում հետեւել իր ստացած եկամուտներին: Բացի այդ, հավելվածում հասանելի է լինելու իր սոցիալական կրեդիտների համապատասխան հաշվարկային փաստաթղթերը:

Նույնականացումից հետո անձը պետք է հաշվառվի եւ ստանա հարկ վճարողի հաշվառման համար պարզեցված ընթացակարգով: Դրանից հետո պետք է մուտք գործել հայտարարագիր էջ, որի մեծ մասը ինքնաշխատ լրացվելու է: Այն տեղեկությունը, որը ՊԵԿ-ում դեռ առկա չէ, պետք է լրացվի անձի կողմից»,-ասաց նա:

Լուսինե Այվազյանը տեղեկացրեց, որ համակարգի web տարբերակը հասանելի կլինի մարտի վերջին:

  • Կիսվել: