շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ավանեսյանը Լոս Անջելեսում այցելել է «Ռոնալդ Ռեյգանի բժշկական» կենտրոն, ծանոթացել նորածնային սքրինինգներին

Ավանեսյանը Լոս Անջելեսում այցելել է «Ռոնալդ Ռեյգանի բժշկական» կենտրոն, ծանոթացել նորածնային սքրինինգներին

ԱՄՆ կատարած այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է նաև Լոս Անջելեսի կալիֆորնիական համալսարանի (UCLA) «Ռոնալդ Ռեյգանի բժշկական» կենտրոն: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Անձնակազմի հետ քննարկեցինք բժշկական ծառայությունների որակի և պացիենտների անվտանգության հետ կապված խնդիրները:
Շրջել եմ նաև «Ռոնալդ Ռեյգանի բժշկականի» մանկական հիվանդանոցում (UCLA Mattel Children’s Hospital), որտեղ ծանոթացա բուժքույրերի վերապատրաստման ծրագրերին, նորածնային սքրինինգներին, ինչպես նաև նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքի հագեցվածությանն ու մատուցվող ծառայություններին:
Այցի ընթացքում մտերմիկ հանդիպում ունեցա բժշկական և հանրային առողջապահության ֆակուլտետների հայ ուսանողների հետ, քննարկեցինք ՀՀ առողջապահական համակարգում կատարվող փոփոխությունները և նրանց հետագա ներգրավման հնարավորությունները»,-գրել է նախարարը:

 

 

  • Կիսվել: