կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրիեն Կիրալին փոխվարչապետների հետ հանդիպմանը փոխանցել է փախստականներին 15 միլիոն եվրո բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը

Ադրիեն Կիրալին փոխվարչապետների հետ հանդիպմանը փոխանցել է փախստականներին 15 միլիոն եվրո բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ զարգացման հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին այսօր հանդիպել է ՀՀ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանին և Տիգրան Խաչատրյանին։
 
«Հանդիպման ընթացքում նա փոխանցել է փախստականներին 15 միլիոն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը և քննարկել ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանն առնչվող հարցեր»,- ասվում է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությունից։

  • Կիսվել: