շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
2023 թ. դեկտեմբերին 2022 թ․ նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտահանման ծավալն աճել է 140 տոկոսով

2023 թ. դեկտեմբերին 2022 թ․ նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտահանման ծավալն աճել է 140 տոկոսով

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է 2023 թ. դեկտեմբերի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները

Ըստ այդմ՝ 2023 թ. հունվար-դեկտեմբերին 2022 թ. hունվար-դեկտեմբերի համեմատությամբ

  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.4%
  • Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 4.1%-ով
  • Ծառայությունների ծավալն աճել է 10.3%-ով
  • Առևտրի շրջանառությունն աճել է 25.7%-ով
  • Շինարարության ծավալն աճել է 14.8%-ով
  • Գյուղատնտեսության ծավալը կրճատվել է 0.3%-ով
  • Արտահանման ծավալն աճել է 55.3%-ով
  • Ներմուծման ծավալն աճել է 40.2%-ով։

2023 թ. դեկտեմբերը 2022 թ․ դեկտեմբերի համեմատությամբ

  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.5%
  • Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 20.0%-ով
  • Ծառայությունների ծավալն աճել է 3.4%-ով
  • Առևտրի շրջանառությունն աճել է 35.9%-ով
  • Շինարարության ծավալն աճել է 11.5%-ով
  • Արտահանման ծավալն աճել 140.0%-ով
  • Ներմուծման ծավալն աճել է 33.2%-ով։

  • Կիսվել: