երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
2019 թ-ին 365 սկսնակ գործարարներ անցել են վերապատրաստման դասընթացներ

2019 թ-ին 365 սկսնակ գործարարներ անցել են վերապատրաստման դասընթացներ

Ներդրումների աջակցման կենտրոնի շնորհիվ այս տարի 72 սկսնակ գործարարի տրամադրվել է ֆինանսական աջակցություն՝ վարկային երաշխավորության տեսքով։ Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը։

Փոխնախարարը նշեց, որ սկսնակ ձեռներեցներին բանկերը դժվարությամբ են վարկեր տրամադրում, հետևաբար գալիս է հեղինակավոր երաշխավորի կարիքը, և Ներդրումների աջակցման կենտրոնը երաշխավորում է, որ վարկեր տրամադրվել սկսնակներին։ Վարկերը տրամադրվում են 10 տոկոսով, 5 տարի մարման ժամկետով։

Նաիրա Մարգարյանի խոսքով՝ նախարարությունը նոր ծրագրեր է մշակել սկսնակ ձեռնարկատերերի համար։ «Ամենակարևորը գիտելիքների հարթակն է, և այժմ ստեղծվել է isc.am կայքը, որտեղ գործարարները կարող են գտնել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը բիզնես հիմնելու համար»,- ասաց նա։

Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ 2019 թվականին 365 սկսնակ գործարարներ անցել են վերապատրաստման դասընթացներ, որոնց շնորհիվ  նրանք կարողանում են բիզնես ծրագրեր մշակել։  Նրանցից 238-ը, ըստ նրա, մշակել են իրատեսական գործարար ծրագրեր:

  • Կիսվել: