կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Զինվորը կյանքից զրկվել է ծառայակցի արձակած կրակոցից. իրավապահները դեպքի վայրում են

Զինվորը կյանքից զրկվել է ծառայակցի արձակած կրակոցից. իրավապահները դեպքի վայրում են

Armlur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ըստ նախնական վարկածի՝ զինվորը մահացել է ծառայակցի կողմից արձակված կրակոցից։Այս պահին իրավապահները դեպքի վայրում են ու պարզում են համգամանքները։

Ըստ նախնական վարկածի՝ երկու զինվորները որեւէ տարաձայնություն կամ խնդիր չեն ունեցել միմյանց մեջ ու ըստ նախնական վարկածի՝ կրակոցն անզգուշության հետևանք է եղել, ինչն էլ ճակատագրական է եղել Ավագ Զաքարյանի համար։

Նշենք, որ Ավագ Դանիելի Զաքարյանը Արարատ գյուղից էր։ Իրենից մեծ մեկ քույր ու մեկ եղբայր ունի։ Ավագը մի քանի ամսվա ծառայող էր։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հետևանքով) մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

  • Կիսվել: