կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սանոսյանը Տավուշի մարզպետի և համայնքապետերի հետ այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետեր

Սանոսյանը Տավուշի մարզպետի և համայնքապետերի հետ այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետեր

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և համայնքապետերի հետ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ այցելել ենք ՀՀ հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետեր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

՛՛Նախ հարգանքի տուրք ենք մատուցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված տղաների հիշատակին։

Այնուհետեւ, զորամասի հրամանատարի ուղեկցությամբ այցելել ենք ՀՀ հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված մի շարք մարտական հենակետեր:

Շնորհավորել ենք զինծառայողների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով խաղաղ և բարի ծառայություն՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: