շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՊՆ ծրագրերով զինվորականների համար հիփոթեքային վճարի 2,7 միլիոն դրամ կանխավճարի մարման հնարավորություն ենք ստեղծում․ Սուրեն Պապիկյան

ՊՆ ծրագրերով զինվորականների համար հիփոթեքային վճարի 2,7 միլիոն դրամ կանխավճարի մարման հնարավորություն ենք ստեղծում․ Սուրեն Պապիկյան

«Կարիք կա ցույց տալու, որ այս ծրագրերը միմյանց չեն բացառում, այլ ընդհակառակը՝ հնարավոր է փոխկապակցել»,- այս մասին այսօր՝ Կառավարության նիստի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյնաը՝ անդրադառնալով երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների ծրագրին, նշելով, որ ՊՆ-ն ևս զինվորականներին բնակարանային ապահովման աջակցության ծրագիր ունի:

«Որովհետև ՊՆ ծրագրերով մենք զինվորականների համար հնարավորություն ենք ստեղծում 2,7 միլիոն դրամ կանխավճարի վճարման, ինչպես նաև տոկոսների սուբսիդավորման: Եթե պարզվի, որ այս ծրագիրը կարելի է կապել սահմանային 16 միլիոնի հետ, այսինքն ավելացնել հիփոթեքային վարկ՝ ավելի մեծ տուն կառուցելու համար, մեզ համար հիանալի հնարավորություններ կստեղծվի»,- նշեց պապիկյնաը:

Արձագանքելով վարչապետը նշեց. «Պարոն Պապիկյան, էդ արդեն 60 միլիոնին մոտեցաք, բայց մենք էլ պետք է նայենք՝ մեր կարգավորումները թույլ տալիս են, որ դրանք գումարվեն: Ստացվում է, սահմանամերձ բնակավայրերի ծրագիրը, եթե հետն էլ զինվորական լինի, հետն էլ երկրորդ և ավելի երեխա ունենա՝ 40 միլիոնին կմոտիկանա»։

  • Կիսվել: