երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պարույր Սևակի դիրքերում վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է, վիճակը կայուն է. ՊՆ

Պարույր Սևակի դիրքերում վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է, վիճակը կայուն է. ՊՆ

Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում է ստացած զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն։

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը InfoPort.am-ին  տեղեկացրեց, որ որ զինծառայողը վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Է. Հ.-ն: 

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

  • Կիսվել: