կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պապիկյանը Հնդկաստանի իր գործընկերոջը շնոհավորել է Հանրապետության օրվա առթիվ

Պապիկյանը Հնդկաստանի իր գործընկերոջը շնոհավորել է Հանրապետության օրվա առթիվ

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Հնդկաստանի իր գործընկերոջը Հանրապետության օրվա առթիվ։

«Հայաստանի ՊՆ-ի և անձամբ իմ անունից բարեմաղթանքներս եմ հղում Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհին և ՊՆ-ի ամբողջ անձնակազմին՝ Հնդկաստանի Հանրապետության օրվա կապակցությամբ»,-իր թվիթերյան էջում գրել է Պապիկյանը։

Նա հավելել է, որ «երկու երկրների միջև ձևավորված երկկողմ ամուր հարաբերությունները հայ ու հնդիկ ժողովուրդների ջերմ բարեկամական զգացմունքների և փոխադարձ հարգանքի վկայությունն են»:

 

  • Կիսվել: