կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իշխանասարում զոհված 19–ամյա Ռոբերտ Հայրապետյանը ֆուտբոլիստ էր

Իշխանասարում զոհված 19–ամյա Ռոբերտ Հայրապետյանը ֆուտբոլիստ էր

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Ռոբերտ Արմենի Հայրապետյանը։

19–ամյա Ռոբերտը Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքից էր։ Նա բանակ էր զորակոչվել 2021 թվականի փետրվարին, ծառայում էր Գորիսում։

Ռոբերտը զոհվել է Իշխանասարի ուղղությամբ մարտերի ժամանակ։ Սեպտեմբերի 20–ին ադրբեջանական կողմից Հայաստանին փոխանցված 95 զինծառայողների աճյուներից մեկն էլ 19–ամյա Ռոբերտինն էր։

Ռոբերտը սովորում էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում։ Նա պրոֆեսիոնալ ֆուտբոլով էր զբաղվում։ Խաղացել է «Գանձասար», «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբներում։ Ռոբերտը ընտանիքի կրտսեր զավակն է, իրենից մեծ քույր ունի։

Ռոբերտին հուղարկավորել են սեպտեմբերի 23–ին, զինվորական կարգով, ընտանեկան գերեզմանատանը։

 

  • Կիսվել: