կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՃՏՊ Իշխանասար գյուղի խաչմերուկում․ կան տուժածներ

ՃՏՊ Իշխանասար գյուղի խաչմերուկում․ կան տուժածներ

Հուլիսի 10-ին, ժամը 16։14-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իշխանասար գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Ք․, ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով (մոտ 10 մ) հայտնվել դաշտում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Յ․ Ղ․-ն (ծնված 1975 թ.), Մ․ Ղ․-ն (ծնված 2011 թ.), Մ․ Ղ․-ն (ծնված 2010 թ.) և Դ․ Ղ․-ն (ծնված 2020 թ.) հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

  • Կիսվել: