երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հունաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարները խորհրդանշական եղևնի են տնկել

Հունաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարները խորհրդանշական եղևնի են տնկել

Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիաս  X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստան կատարած այցին․

«Իմ հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ խորհրդանշական եղևնի տնկեցինք Հայաստանի պաշտպանության նախարարության բակում։

Ինչպես գրել եմ պատվավոր հյուրերի գրքում, Հայաստանի և Հունաստանի միջև եղբայրական հարաբերությունները, որոնք մեր ընդհանուր պատմական արմատներով, պետք է էլ ավելի զարգանան»,- գրել է նա:

 

  • Կիսվել: