կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հստակեցվել է հավաքների համար քաղաքացիներին զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրերի տրման գործընթացը

Հստակեցվել է հավաքների համար քաղաքացիներին զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրերի տրման գործընթացը

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում կայացրեց որոշում, որով հստակեցվում է վարժական հավաքների շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու վերաբերյալ ծանուցումների տրման գործընթացը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ վարժական հավաքների կամ զինվորական վարժանքների կամ զորավարժությունների կանչվող քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու վերաբերյալ ծանուցումների տրման գործընթացում առաջ են եկել խնդիրներ: բանն այն է, որ այդ ծանուցումները պարունակում են բացառապես համապատասխան միջոցառման անցկացման վայր ուղարկելու նպատակով զինվորական կոմիսարիատ ներկայանալու պահանջ, սակայն մինչ այդ անհրաժեշտ է լինում քաղաքացիներին հրավիրել զինկոմիսարիատ՝ նրանց զինվորական հաշվառման տվյալները հստակեցնելու և բուժհետազոտում իրականացնելու համար:

Դրա արդյունքում քաղաքացիները չեն ներկայանում զինկոմիսարիատ՝ նշելով, որ իրենց տրվել է այլ գործընթաց իրականացնելու (վարժական հավաքի վայր մեկնելու) համար զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագիր:

Որոշման նախագծի համաձայն սահմանվում են պահեստազորային պատրաստության միջոցառումների կազմակերպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում քաղաքացուն զինվորական հաշվառման տվյալները հստակեցնելու և բուժհետազոտում իրականացնելու համար զինվորական կոմիսարիատ կանչելու ծանուցման ձևերը:

  • Կիսվել: