շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ ԱԺ նախագահն այցելել է ՊՆ N զորամաս, շնորհավորել զինծառայողներին առաջիկա տոների կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահն այցելել է ՊՆ N զորամաս, շնորհավորել զինծառայողներին առաջիկա տոների կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ ՊՆ N զորամաս:

Խորհրդարանի ղեկավարը ծաղիկներ է խոնարհել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:

Այնուհետեւ Ալեն Սիմոնյանը ծանոթացել է զինծառայողների կացարանային պայմաններին, շրջել գրադարանում: Զորամասի գրադարանը համալրվել է ԱԺ նախագահի նվիրած գրքերով:

Խորհրդարանի ղեկավարը ճաշել է սպայական անձնակազմի եւ պարտադիր ժամկետային զինծառայողների հետ, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ:

Ալեն Սիմոնյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել է զինծառայողներին, շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

 

 

  • Կիսվել: