կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստան բերված սպառազինության փորձարկումների արդյունքները շատ գոհացուցիչ են․ Անդրանիկ Քոչարյան

Հայաստան բերված սպառազինության փորձարկումների արդյունքները շատ գոհացուցիչ են․ Անդրանիկ Քոչարյան

Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումները փորձարկումների են ենթարկում Հայաստան բերված սպառազինությունը, որոնց արդյունքները շատ գոհացուցիչ են։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Քոչարյանը փակագծեր չբացեց, թե որ երկրներից է բերվում սպառազինությունը։

«Մեր լրատվամիջոցները, մեր ժողովուրդն առավոտից երեկո քննարկում են, թե Հայաստան ինչ սպառազինություն մտավ, որ երկրից մտավ, որտեղ փորձարկեցին։ Այդ սպառազինությունը Պաշտպանության նախարարության մեր համապատասխան ստորաբաժանումների կողմից նաև փորձարկումների են ենթարկվում, և այդ փորձարկումները շատ գոհացուցիչ են։ Երկրների ցանկը այն է, ինչ քննարկվում է, գուցե, մի քիչ ավել կամ պակաս։ Կարևորը դա չի, կարևորն այն է, որ այդ ուղղությամբ աշխատանքները հաջող են ընթանում»,- ասաց Քոչարյանը։

  • Կիսվել: