շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ֆրանսիայում քննարկվելու են ռազմական համագործակցության որոշ տարրեր. Քոչարյանը՝ Պապիկյանի այցի մասին

Ֆրանսիայում քննարկվելու են ռազմական համագործակցության որոշ տարրեր. Քոչարյանը՝ Պապիկյանի այցի մասին

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա այցին։

«Պապիկյանը և Ֆրանսիայի ՊՆ նախարարը քննարկելու են բազմաթիվ հարցեր․ կրթականից մինչև ռազմական համագործակցության որոշ էլեմենտներ իրենց տեղը գտնեն այս հանդիպման ընթացքում»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ ամեն պետություն իր համագործակցության շրջանակը պետք է մեծացնի․ «Նաև քաղաքական հարցերում պետք է ունենա բարեկամների մեծ ներգրավվածություն։ 44-օրյա պատերազմը հուշեց, որ այդ հարթակներում պետք է լուրջ աշխատանք ծավալենք և ոչ միայն ունենանք բարեկամներ, այլև այնպիսի հարաբերություններ, որոնք միտված կլինեն մեր անվտանգային միջավայրը ավելի ներառական դարձնելուն»,- ասել է նա։

Քոչարյանը նաև նշել է, որ Հայաստանը պաշտպանական բնույթի զենքեր է ձեռք բերում. «Հարձակողական զենքեր ոչ մեկը ոչ մեկին չի տալու, որովհետև դրանք այլ ռազմական կոնցեպտ են թելադրում։ Իսկ մեր ռազմական կոնցեպտն առաջին հերթին պարունակում է պաշտպանական բնույթի ամրություններ»։

  • Կիսվել: