շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ֆրանսիայի ՊՆ նախարարը նշել է հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության կետերը

Ֆրանսիայի ՊՆ նախարարը նշել է հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության կետերը

Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իրեն և իր բնակչությանը. սիրելի Սուրեն, ուրախ եմ մեր պաշտպանական հարաբերությունների 3 առանցքային կետերի շուրջ առաջընթացի համար: Այս մասին X սոցկայքի միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն՝ ներկայացնելով վերոնշյալ  առանցքային կետերը.

«1. Աջակցություն հայկական բանակին նրա վերափոխման գործում`

 

‧ Պաշտպանական առաքելության բացումը 2023 թվականի հունվարին
‧ Ֆրանսիացի սպայի՝ որպես ռազմական խորհրդատու ՀՀ ՊՆ ուղարկում
‧ Բազմաթիվ այցելություններ և աշխատանքային հանդիպումներ

2.Ուսուցում

‧ Համագործակցություն սպայական և ենթասպայական ուսումնական հաստատությունների հետ
‧ Ուսուցում օպերատիվ ուսումնական ջոկատների կողմից, մասնավորապես լեռնային մարտերի և հրաձգության վայրերում

3. Ցամաքային ՀՕՊ համակարգերի ուժեղացում

 

‧ 3 GM200 ռադիոտեղորոշիչ կայանի ձեռքբերման պայմանագրի և հակաօդային պաշտպանության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրում
‧ «Միստրալ» զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրում
‧ Հայկական ցամաքային ՀՕՊ համակարգերի առաջիկա աուդիտ»,- գրել է ֆրանսիացի նախարարը:

Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիայիում կայացել է Լըկորնյուի և ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հանդիպումը:

Լըկորնյուն հայտարարել է, որ Ֆրանսիան նաև կօգնի Հայաստանին նախապատրաստել իր ցամաքային պաշտպանական ուժերը և կաջակցի երկրի՝ իր ԶՈւ-ի բարեփոխմանն ու արդիականացմանն ուղղված ջանքերին։

«Մենք պահպանում ենք մեր պաշտպանական հարաբերությունները (Հայաստանի հետ - խմբ․), թեև նույն ռազմական և քաղաքական դաշինքների մասը չենք կազմում։ Դրանք հիմնված են մի պարզ սկզբունքի վրա՝ պետք է կարողանալ ինքդ քեզ պաշտպանել»,- ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը:

  • Կիսվել: