շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Չկրակելու հրաման չկա. Սուրեն Պապիկյան

Չկրակելու հրաման չկա. Սուրեն Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վստահեցնում է՝ ՀՀ զինված ուժերին հրամայված չէ չկրակել։

«Ո՛չ, չկրակելու հրաման չկա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Լրագարողի հարցին՝  կա՞ որոշում, որ զինված ուժերը պետք է դուրս գա Տավուշի չորս գյուղերից՝ պաշպանության նախարարն ասաց, որ ՀՀ զինված ուժերը շարունակում են իրենց առջև դրված խնդիրը։

Նշենք, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանցնաժողովի անդամների հետ փակ հանդիպումից հետո լրագրողների որեւէ հարցի կոնկրետ պատասխան չէր տալիս։

Իսկ լրագրողները բազմաթիվ հարցեր էին հնչեցնում. սահմանին կանգնած զինվորը ո՞ր դեպքում կարող է կրակել, Տավուշից գյուղեր հանձելու եք, թե ոչ, եւ որ գյուղերը, զորքերի հետքաշման հրաման կա՞, թե՞ ոչ, արդեն հանձնե՞լ եք Տավուշի 4 գյուղերը:

Սուրեն Պապիկյանը միայն կրկնում էր. «Երեկ վարչապետը բոլոր հարցերին պատասխանել է»:

Փակ հանդիպմանը մասնակցում էր նաեւ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ով եւս հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել։

  • Կիսվել: