շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ապրիլի 15-ից հուլիսի 15-ը կանցկացվեն վարժական հավաքներ

Ապրիլի 15-ից հուլիսի 15-ը կանցկացվեն վարժական հավաքներ

2024-ի ապրիլի 15-ից հուլիսի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը ներկայացված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 435 քաղաքացի, որոնցից 128-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 9-ը` ավագ ենթասպայական կազմի, 298-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման նպատակով:

  • Կիսվել: