կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Անհրաժեշտ է ՀՀ-ին հնարավորություն տալ պաշտպանելու իր խաղաղ բնակչությանն ու երկրի սահմանները. Ֆրանսիայի ԶՈւ նախարար

Անհրաժեշտ է ՀՀ-ին հնարավորություն տալ պաշտպանելու իր խաղաղ բնակչությանն ու երկրի սահմանները. Ֆրանսիայի ԶՈւ նախարար

«Անհրաժեշտ է Հայաստանին հնարավորություն տալ պաշտպանելու իր խաղաղ բնակչությանը և ապահովելու իր սահմանների պաշտպանությունը։ Երկուշաբթի (հոկտեմբերի 23-ին – խմբ․) կպաշտոնականացնենք Հայաստանի կողմից ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակությամբ սպառազինության ձեռքբերումը», - Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի խոսքերն է փոխանցում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ 

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։ 

Նախորդ շաբաթ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը Սենատի հանձնաժողովում կայացած 2024-ի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան Հայաստանին վաճառելու է պաշտպանական զենքեր։

  • Կիսվել: