կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանը ծաղկեպսակ է դրել հայրենիքի պաշտպանության մարտերում անմահացած հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ (տեսանյութ, լուսանկարներ)

Ալեն Սիմոնյանը ծաղկեպսակ է դրել հայրենիքի պաշտպանության մարտերում անմահացած հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ (տեսանյութ, լուսանկարներ)

ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, Կառավարության անդամներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի համար զոհված քաջորդիների հիշատակին:

Նրանք ծաղկեպսակ են դրել հայրենիքի պաշտպանության մարտերում անմահացած հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ, ծաղիկներ խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ Զորավար Անդրանիկի շիրիմներին:

 

  • Կիսվել: