կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
18 տարեկանները չէին հասկանում՝ ոնց կարող է կին զինծառայողն իրենց հրաման տա. կապիտան Մարի Մակյան

18 տարեկանները չէին հասկանում՝ ոնց կարող է կին զինծառայողն իրենց հրաման տա. կապիտան Մարի Մակյան

Կապիտան Մարի Մակյանն արդեն մի քանի տարի է՝ ծառայում է Զինված ուժերում, պատրաստում հրաձգային ջոկի հրամանատարներ, որոնք ապագայում պետք է դառնան դիրքի ավագներ:

«Սեր կար ծառայության հանդեպ, որոշեցի, որ ես էլ պետք է լինեմ հրամանատար, եւ այդ ուղղությամբ սկսեցի աշխատել: Գիտեմ՝ ինչ է սահման պահելը, ինչ ծանր աշխատանք է մեր զինվորականների ծառայությունը:

Դժվարություներ չէին կարող չլինել, որովհետեւ երբ դու առաջին անգամ մտնում ես զորամաս ու այդքան 18 տարեկան տղաները քեզ պետք է ենթարկվեն: Իրենք այդքան էլ չեն հասկանում կին հրամանատար հարաբերությունը, ո՞նց կարող է կին զինծառայողը մեզ հրաման տա: Բայց ժամանակի ընթացքում այդ կարծրատիպերը կոտրվեցին, ինձ սկսեցին ընդունել, հարգել որպես հրամանատար: Տղաների հետ պետք է տղաների պես մտածես»,-ասում է Մարի Մակյանն ու հավելում, որ կին զինծառայողները դրական մթնոլորտ են ապահովում բանակում:

  • Կիսվել: