կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վանաձորում բացվել է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հուշաքարը

Վանաձորում բացվել է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հուշաքարը

Մարտի 24֊ին Վանաձորի Ազատամարտիկների 20 հասցեում բացվել է ՀՀ ժողովրդական արտիստ, տաղանդավոր ռեժիսոր, երջանկահիշատակ Վահե Շահվերդյանի հուշաքարը։ Նախաձեռնության հովանավորը Կարեն Ադամյանն է, քանդակագործը` Էդիկ Բոջուկյանը։ Բացման խոսքով հանդես է եկել տնօրեն Լուսինե Սահակյանը, այնուհետ ողջույնի, գնահատանքի խոսքեր են ասել ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, ՀՀ ժողովրդական արտիստներ Հակոբ Ազիզյանը, Ռոզա Մխիթարյանը, բանասիրական գիտությունների դոկտոր Թերեզա Շահվերդյանը։ Շահվերդյան մեծի և նրա թողած ահռելի ժառանգության մասին խոսեց Կարեն Ադամյանը։

 

Հուշաքարը բացել են Սուրեն Շահվերդյանը և քանդակագործ Էդիկ Բոջուկյանը:

 

 

 

 

  • Կիսվել: