շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կյանքից հեռացել է բանաստեղծ,  Հայաստանի գրողների միության անդամ Արշակ Քոչինյանը:

Այս մասին հայտնում է Հայաստանի գրողների միությունը:

Արշակ Քոչինյանը ծնվել է 1963 թվականի հունվարի 1-ին Գուգարքի շրջանի Վահագնի գյուղում (այժմ՝ ՀՀ  Լոռու մարզ)։ Ավարտել է Գրադարանների կենտրոնացված համակարգի ժողովրդական համալսարանի արվեստի և գրականության բաժինը։ 1994 թվականին մասնակցել է  Լեռնային Ղարաբաղի պաշտպանական գործողություններին:

Նա բանաստեղծական մի շարք ժողովածուների հեղինակ է, նաև՝ երգերի հեղինակ կատարող:

Քոչինյանի ստեղծագործություններն արժանացել են գրական մրցանակների, տպագրվել են ամսագրերում, անթոլոգիաներում, թերթերում։

  • Կիսվել: