շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կանցկացվի «Վիմագրական մշակույթ. ժայռապատկերներից մինչև մեր օրեր» խորագրով միջազգային գիտաժողով

Կանցկացվի «Վիմագրական մշակույթ. ժայռապատկերներից մինչև մեր օրեր» խորագրով միջազգային գիտաժողով

Սույն թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 10։00-ին, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում կմեկնարկի «Վիմագրական մշակույթ. ժայռապատկերներից մինչև մեր օրեր» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 80-ամյակին, տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

Գիտաժողովի նպատակն է վիմագրական ավանդույթի հիմքով ներկայացնել գրի ընկալումը մարդկային մտածողության և մշակութային համապատկերում՝ կարևորելով քարեղեն վավերագրերի աղբյուրագիտական արժեքը:

Գիտաժողովի ընթացքում Հայաստանի և արտերկրի անվանի գիտնականները կներկայացնեն ավելի քան երկու տասնյակ գիտական զեկուցումներ՝ նվիրված ժայռապատկերագրությանը, նախամաշտոցյան վիմագրությանը, հայ վիմագրությանը, վիմագրական լեզվաբանությանը, նորահայտ վիմագրերին, այլալեզու վիմագրությանը, ոչ պաշտոնական վիմագրության և պահպանության խնդիրներին։

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն նոյեմբերի 11-ին՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում։

 

  • Կիսվել: