երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Գյումրիում կներկայացնի «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Գյումրիում կներկայացնի «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգը

Հուլիսի 21-ին՝ ժամը 19:00-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգով հանդես կգա Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Նվագախումբը կներկայացնի «Սիմֆոնիկ Մանսուրյան» խորագիրը կրող համերգային ծրագիրը, որի ընթացքում կհնչի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի գրած կինոերաժշտությունը։

Ունկնդիրը կվայելի «Կտոր մը երկինք», «Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը», «Գիքոր», «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Մի կաթիլ մեղրը», «Գործուղում առողջարան», «Տերը», «Լիրիկական երթ», «Արևիկ», «Յոթ սարից այն կողմ» կինոֆիլմերի և «Հացավան», «Անավարտ մենախոսություն», «Ջոն արքա» թատերական ներկայացումների սիրված մեղեդիները։

Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ 

  • Կիսվել: