շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Առաջին անգամ Հայաստանում կներկայացվի լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը

Առաջին անգամ Հայաստանում կներկայացվի լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը

«Երևանյան հեռանկարներ» 25-րդ միջազգային երաժշտական փառատոնը շարունակում է ներկայացնել իրադարձային համերգների շարքը: 

Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացվի լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը: Օսկարակիր կոմպոզիտորի գլուխգործոցները կհնչեն Roma Sinfonietta նվագախմբի կատարմամբ, դիրիժոր՝ Անդրեա Մորիկոնե: 

Տոմսերը կարող եք ձեռք բերել փառատոնի պաշտոնական հարթակից:

Իտալացի կոմպոզիտոր, դիրիժոր Էնիո Մորիկոնեն հիմնականում երաժշտություն է գրել կինոյի եւ հեռուստատեսության համար: «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար»  արժանացել է մեծ խաչի ասպետ շքանշանի:  «Օսկար»-ի կրկնակի դափնեկիր է: 2007-ին «Օսկար»-ի է արժանացել կինեմատոգրաֆիայում ունեցած զգալի վաստակի համար եւ «Նողկալի ութնյակը» ֆիլմի երաժշտության համար: Իտալիայի ազգային՝  «Դավիդ դի Դոնաթելլո» կինոմրցանակի իննակի դափնեկիր է՝ «Դավիդ դի Դոնաթելլո» ֆիլմի լավագույն երաժշտության համար։ «Ոսկե գլոբուս»-ի եռակի դափնեկիր է, «BAFTA» մրցանակի վեցակի մրցանակակիր է: Արժանացել է մի շարք այլ մրցանակների։

Հռչակավոր կոմպոզիտորը կյանքից հեռացել է 2020 թվականին:

  • Կիսվել: