Սեպտեմբերի 13-ին Ստեփանակերտում կիրականացվի հացի վաճառք այն անձանց համար, ովքեր չեն կարողացել իրացնել նախորդ ութ օրվա համար նախատեսված 1-ից 8-րդ կտրոնները
Ս.թ. սեպտեմբերի 13-ին Ստեփանակերտ քաղաքում կիրականացվի հացի վաճառք այն անձանց համար, ովքեր չեն կարողացել իրացնել նախորդ ութ օրվա համար նախատեսված 1-ից 8-րդ կտրոնները: Այս մասին հայտնում է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը:
՛՛Հացը կվաճառվի քաղաքացու կողմից չօգտագործված կտրոնը ներկայացնելու դեպքում՛՛,-ասված է հաղորդագրության մեջ: