Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերի հետ
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան հանդիպել է օկուպացված Ստեփանակերտում մնացած հայերի հետ, տեղեկացնում է ԱՊԱ-ն:
Նշվում է, որ նա այցելել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության կողմից ստեղծված բնակչության խոցելի խմբերի ապաստարան։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը «Le Figaro»-ին տված հարցազրույցում ասել էր, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ, որոնք հաշմանդամություն ունեցող կամ հիվանդ մարդիկ են, որոնք չեն կարող տեղաշարժվել կամ ցանկանում լքել իրենց հարազատների շիրիմները: