շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության մի շարք ծրագրեր կշարունակվեն. Խաչատրյան

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության մի շարք ծրագրեր կշարունակվեն. Խաչատրյան

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության հետևանքով ռեեստրում հաշվառված 115 հազար քաղաքացիներից 113 հազարն արդեն ստացել է 100 հազարական դրամ օժանդակությունը։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Նա հավելեց, որ որ ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ամենաերկարատև ծրագիրը կեցության աջակցության ծրագիրն էր, որը դեռևս շարունակվում է, այն սկսվել է հոկտեմբերին, ավարտվելու է մարտին, բայց ունենալու է դեռ շարունակություն։

«Մյուս ծրագրերը՝ 100 հազար դրամների աջակցության, 40+10 հազար դրամների մասով ավարտվել է, 113 հազար մարդ ստացել է 100 հազարական դրամները։ Հաշվառված անձանց թիվը մենք արձանագրել ենք անցման օրերին, իհարկե այդ թիվը կարող է որոշակի փոփոխություններ կրել՝ հաշվի առնելով, որ կային մարդիկ, որոնք սեպտեմբերի 25-ից առաջ էին եկել Հայաստան։

Կան մարդիկ, որոնք դիմած են եղել, այդ դիմումները չեն բավարարվել՝ Հայաստանում չգտնվելու հիմքով, հիմա որոշները դա վիճարկում են, և եթե որոշակի հիմքեր ներկայացվեն, մեր մոտավոր հաշվարկներով մոտ 900 հոգի ևս կստանա 100 հազար դրամ աջակցություն»,-մանրամասնեց փոխվարչապետը:

Նրա խոսքով՝ 100 հազար դրամների աջակցության ծրագիրն ընդհանուր առմամբ ավարտված է, կան որոշակի պարզելու դեպքեր, որոնք առաջիկա 1-2 շաբաթների ընթացքում իրենց պատասխանները կստանան։

«40+10 հազար դրամների ծրագիրը դեռևս շարունակվում է՝, ավարտվելու է մարտին, այստեղ ևս ունենք զգալի ցուցանիշ՝ 96 հազար մարդ է եղել հունվարի շահառու։ Այս թիվը առաջին ծրագրի շահառուներից տարբերվում է այն պատճառով, որ ծրագրից չեն օգտվում Հայաստանում բնակարան ունեցողները, քանզի այս ծրագիրը վերաբերում էր բնակարանային վարձավճարների հոգսը կիսելուն»,-ասաց նա:

  • Կիսվել: