երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կորոնավիրուսի վտանգի պատճառով  Արայիկ Հարությունյանը մարտի 25-ից դադարեցնում է ընտրողների հետ հանդիպումները

Կորոնավիրուսի վտանգի պատճառով Արայիկ Հարությունյանը մարտի 25-ից դադարեցնում է ընտրողների հետ հանդիպումները

Կորոնավիրոսի վտանգով պայմանավորվախ Արցախի « Ազատ հայրենիք» կուսակցությունն ու իր առաջնորդը մարտի 25-ից դադարեցնում են  ընտրողների հետ հանդիպումները։

«Չնայած Մայր Հայրենիքում իրականացվող պայքարի տարբեր եղանակներին ու կիրառվող խիստ միջոցներին՝ մտահոգիչ է, որ նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել: Ինչպես տեղյակ եք, օրեր առաջ մեր քաղաքական թիմը հրաժարվել էր փակ տարածքներում ինտենսիվ հանդիպումների անցկացումից, սակայն, հաշվի առնելով օրըստօրե վարակի ներթափանցման ու տարածման վտանգը, որոշում ենք կայացրել մարտի  25-ին եզրափակել մեր հանդիպումները նաև բաց տարածքներում»,- ասված է Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի տարածած հայտարարության մեջ։

Համաձայն հաղորդագրության՝ մեկ օրով հետաձգվում է նաև  թեկնածուի՝ մարտի 25-ին նախատեսված առցանց ասուլիսը։

«Հայցում ենք մեր այն բոլոր հայրենակիցների ներողամտությունը, որոնց հետ չհասցրեցինք հանդիպել: Իրավիճակով պայմանավորված՝ մեկ օրով հետաձգում եմ նաև մարտի 25-ին նախատեսված առցանց ասուլիսը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Սակյան նաև նշվում է, որ  այսօր Մարտունիում պլանավորված հանդիպումն, այնուամենայնիվ, կկայանա․ «Այսօր կլինեմ Մարտունի քաղաքում, որտեղ  ժամը 18:00-ին «Ավագյան-Արենա» մարզադաշտում հանդիպում կունենամ շրջկենտրոնի բնակչության հետ»,- հայտնում է Արայիկ Հարությունյանը։

  • Կիսվել: