ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հանդիպում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ Արամուս գյուղում

Հանդիպում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ Արամուս գյուղում

ՀՀ Ազգային ժողովի իմ գործընկերներ Աննա Գրիգորյանի և Էլինար Վարդանյանի հետ անկեղծ զրույց ենք ունեցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ Կոտայքի մարզի Արամուս գյուղում։ Այս մասին գրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը․

«Անհատապես ծանոթացել ենք ինչպես յուրաքանչյուրի ունեցած խնդիրներին, այնպես էլ գլոբալ հարցերին, որոնք հուզում են մեր հայրենակիցներին։

Հանդիպմանը ներկա էր նաև Արցախի ամենաակտիվ գործիչներից մեկը՝ Մետաքսե Հակոբյանը։

Մեր լիազորությունների շրջանակներում ցանկացած ջանք գործադրելու ենք նրանց խնդիրներին լուծում տալու ուղղությամբ։

Հ.Գ. Շնորհակալություն Ազգային ժողովրդավարական ինստիտուտին հանդիպումը կազմակերպելու համար։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ»։

  • Կիսվել: