Ես Փաշինյանի հետ անձնական խնդիր չունեմ. Բալասանյան
«Արդարություն» կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն ասաց, որ ինքը ոչ ոքի հետ անձնական խնդիր չունի, դա վերաբերում է նաեւ Նիկոլ Փաշինյանին:
Բալասանյանը, մասնավորապես, նշեց. «Իհարկե, կան տարակարծություններ, բայց ես որեւէ անհատի հետ անձնական որեւէ խնդիր չունեմ, մանավանդ Նիկոլ Փաշինյանի հետ: Մենք իրար ճանաչում ենք մոտ 25 տարի: Ես դեմ եմ իր կուրսին, ես երեւույթներին եմ գնահատական տալիս: Մի քանի օր առաջ հարցազրույցներ եմ տվել, եւ դա շարունակելի է լինելու: Իմ գնահատականը հետեւյալն է. երբ ժողովուրդը կվստահի ինձ, ես կառաջնորդվեմ այն օրենքներով, միջպետական պայմանագրերով, այն Սահմանադրությամբ, որը գործում է թե՛ Հայաստանի, Արցախի տարածքում»: