երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երբ կվճարվեն արցախցիների բնակվարձերի և կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունն ու կենսաթոշակը

Երբ կվճարվեն արցախցիների բնակվարձերի և կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունն ու կենսաթոշակը

ԼՂ հայրենակիցների բնակվարձերի և կոմունալ վճարների համար նախատեսված 40+10 հազար դրամ սոցիալական ծրագրի շրջանակում հունվար ամսվա աջակցությունը կվճարվի առաջիկա 2-3 աշխատանքային օրերի ընթացքում․ հունվար ամսվա վճարման գործընթացը կամբողջացվի մինչև փետրվարի 7-ը։

 ԼՂ կենսաթոշակառուներին իրենց կենսաթոշակներն այսուհետ կվճարվեն հստակ սահմանված պարբերականությամբ՝ մինչև տվյալ ամսվա 6-րդ աշխատանքային օրը։ Հետևաբար հունվար-փետրվար ամիսների կենսաթոշակները կվճարվեն մինչև փետրվարի 8-ը։ 

  • Կիսվել: