ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դադիվանքի վանական համալիրի գողության դեպքը բացահայտվել է

Դադիվանքի վանական համալիրի գողության դեպքը բացահայտվել է

ադիվանքի եկեղեցական համալիրից կատարված գողության դեպքը բացահայտվել է. Արցախի Հանրապետության ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողները բերման են ենթարկել ՀՀ Գեղարքունիքի մարզի երեք բնակչի՝ 1996թ. ծնված Ն. Ս.-ին, 1996թ. ծնված Գ. Ա.-ին և 1995 թ. ծնված Ժ. Մ.-ին:

Այս մասին InfoPort.am-ին  հայտնեցին Արցախի Հանրապետության ոստիկանությունից:

Նրանք Դադիվանք համայնքի վանական համալիրի չկողպված դռնով մուտք են գործել փոքր եկեղեցու սրահ և գողացել գանձանակը: Գողոնն առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը:

  • Կիսվել: