երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարին

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչությունից։

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության ոստիկանապետ Լեւոն Մնացականյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

  • Կիսվել: