Արցախի նախկին պետնախարար Արթուր Հարությունյանը Հայաստանում է և որևէ տեղ արտագաղթել չի պատրաստվում
Մամուլում տարածվող լուրերը հերյուրանք են․ Արցախի նախկին պետնախարար Արթուր Հարությունյանը InfoPort.am-ի հետ զրույցում հերքեց մամուլում տարածվող լուրերն առ այն, որ իբրև պատրաստվում է լքել Հայաստանը, իսկ ընտանիքն էլ իբրև արտերկրում է։
«Ես Հայաստանում եմ, ընտանիքս նույնպես, որևէ տեղ Հայաստանից գնալ չենք պատրաստվում՝ ոչ ես, ոչ ընտանիքս։ Այդ լուրերը հերյուրանք են, ո՞րն է նման ապատեղեկատվություն տարածելու իմաստը»,- կայքի հետ զրույցում նշեց Հարությունյանը։
Հարությունյանը նաև ընդգծեց, որ հետայսու իր և իր մերձավորների առնչությամբ ԶԼՄ-երի և անհատների կողմից տարածվող բոլոր հերյուրանքներին և ապատեղեկատվությանը հաջորդելու են իրավական գործընթացներ։