երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Առաջնային նպատակը Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն է․ Արարատ Միրզոյան

Առաջնային նպատակը Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն է․ Արարատ Միրզոյան

Ղարաբաղյան հակամարտության գործընթացում ցանկացած լուծման տարբերակի ժամանակ պետք է հաշվի առնել այն բանակցային գործընթացը, որն առկա է: Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով՝ նախ և առաջ հայկական կողմը պետք է հաշվի առնի իր քայլերի՝ պատերազմի հանգեցման հավանականությունը: ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ առաջնային նպատակը Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն է, իսկ անվտանգության հարցերում Հայաստանն ունի հստակ տեսլական:

Ա. Միրզոյանը փաստել է, որ ցակացած հնարավոր լուծում պետք է լինի խաղաղ բանակցությունների ճանապարհով:

  • Կիսվել: