շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԼՂ-ից տեղահանվածների՝ «40+10 հազար» աջակցության ծրագիրը երկարաձգվեց, ընդլայնվեց նաև շահառուների շրջանակը

ԼՂ-ից տեղահանվածների՝ «40+10 հազար» աջակցության ծրագիրը երկարաձգվեց, ընդլայնվեց նաև շահառուների շրջանակը

Կառավարության նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ նոր նախագծով առաջարկվում է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին 40+10 հազար դրամի աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով շարունակել սոցիալական աջակցության միջոցառումը, այսինքն՝ շահառուներին կեցության և այլ ծախսերը հոգալու համար տրամադրել աջակցություն՝ 2024 թվականի ապրիլից դեկտեմբեր ամիսները ներառյալ:

Նախարարի խոսքով՝ վճարումը կիրականացվի նույն տրամաբանությամբ՝ աջակցելով ընտանիքի յուրաքանչյուր անդամին՝ և՛ անչափահասներին, և՛ չափահասներին:

«Նախագծով պահպանվում է 40+10 հազար դրամ միջոցառման հիմնական պայմանները, միաժամանակ մենք այս նոր նախագծով ընդլայնում ենք շահառուների շրջանակը՝ մասնավորապես որպես շահառու ենք դիտարկում արդեն 2020 թվականից հետո տեղահանված ընտանիքների անդամներին, այս նոր նախագծով նաև շահառու կդառնան բռնի տեղահանված ընտանիքներում նոր ծնված և ծնվող երեխաները կամ բոլոր այն մինչև 18 տարեկան երեխաները, որոնց դրամական աջակցություն նշանակելու դիմումը ներկայացրած ծնողները կամ խնամակալը հանդիսանում է միջոցառման շահառու»,-ասաց Մկրտչյանը:

 

  • Կիսվել: